ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՐՋՈՐԵՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ընթացիկ տարվա մայիսին կայանալիք բանակցությունների օրակարգում ընդգրկել շփման գծում իրավիճակի մասին հարցը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նախարարի խոսքերով` ադրբեջանական կողմը փորձում է մոտեցնել իր դիրքերը, որը տարբեր միջադեպերի եւ երկու կողմերից զոհերի առիթ է հանդիսանում: Օսկանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը լրջորեն չի դիտում ռազմական գործողությունների վերսկսումը: Ընդ որում նա հայտարարել է, որ հայկական կողմը չի վախենում պատերազմի հեռանկարից, քանզի ընդունակ է հակահարված տալ ադրբեջանական բանակի ցանկացած գործողության: «Մենք մտահոգված ենք նրանով, որ շփման գծում ակտիվացումը կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ ՌԴ պաստրաստ է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծմանը` Վ.Օսկանյանը նշել է, որ «հայկական կողմը ողջունում է Ռուսաստանի բարի մտադրությունները, սակայն միեւնույն ժամանակ հասկանում է, որ հարցի լուծման արհեստական արագացումը տվյալ դեպքում ցանկալի չէ, քանզի կարող է ընկալվել որպես հարկադրանք»: «Վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինը նկատի չի ունեցել վերջինը, այլ ղեկավարվել է բացառապես բարի մտադրություններով»,- նշել է Օսկանյանը: Հայաստանի ԱԳ նախարարի համաձայն` հայկական կողմի դիրքորոշումը չի համարվում մաքսիմալիստական: «Մենք միայն պահանջում ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայկական իշխանությունների բացթողումն է այն փաստը, որ ԼՂ շուրջ տարածքը բնակեցված չէ, ինչպես այդ արձանագրված է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցում, Վ.Օսկանյանը նշել է, որ հավանական է նման խնդիր չի դրվել: «Ուրիշ գործ է, որ եթե ադրբեջանական կողմը բավարարվի զեկույցի փաստերով եւ ավելի պրագմատիկ դիրքորոշում զբաղեցնի բանակցությունների ժամանակ, ապա մենք կհամոզվենք, որ նրանց նման դիտարկում անցկացնելու պահանջները քաղաքական բնույթ չեն ունեցել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---