ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ ԵՏ ՊՏՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՁԱԽՈՂՄԱՆ»29 մարտի 2005 - 08:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսօր սկսված լսումներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր «բարդ փուլ» է վերապրում: Նախարարի խոսքերով` «պատմության անիվը ետ պտտելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»: Վարդան Օսկանյանը նշել է, որ ներկայումս «բանակցային սեղանին» քննարկվում են հակամարտության ինչպես փաթեթային, այնպես էլ փուլային կարգավորման տարբերակները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է տեղափոխել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ միջազգային կազմակերպություններ, որոնք նախապատվությունը տալիս են պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, աշխարհում եղել են նախադեպեր, երբ առաջին պլան է մղվել ազգերի ինքնորոշման սկզբունքը: Վ.Օսկանյանը բերել է Արեւելյան Թիմորի, Սուդանի եւ Կոսովոյի օրինակները: ՀՀ ԱԳՆ ղեկավարն «անիմաստ» է անվանել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին Բաքվի պահանջները: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելուց: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |