ԲԵԼԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԱՅՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 4 ապրիլի 2005 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հաղորդում է «Երկիր» թերթը: Նա ծաղկեպսակ է դրել հուշարձանին եւ եղեւնի է տնկել Բարեկամության ծառուղում: «Հարավային Կովկասի ժողովրդներին ցանկանում ենք կառուցողական, գիտակցված խաղաղություն: Զոհերի համար լավագույն հիշատակաը կլինի խաղաղության հասնելը ողջ աշխարհում»,-նշել է Հերման դե Կրոոնը: Նա հաղորդել է, որ բելգիական խորհրդարանի ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան` երկրներ, որոնք ընդգրկվել են Եվրամիության հարեւանության ընդլայնման ծրագրում: Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լավրենտի Բարսեղյանը հուշամեդալ, ինչպես նաեւ մարդկության դեմ այդ ոճրագործության մասին գրքեր եւ վկայություններ է նվիրել բարձրաստիճան հյուրին: Նշենք, որ 1998թ. Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում էր կայացրել եւ կոչ էր արել Թուրքիային ճանաչել իր կատարած ոճիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |