ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՐՄԱՆ ԴԵ ԿՐՈՈԻ ՀԵՏ 5 ապրիլի 2005 - 08:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերման դե Կրոոի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները` հիմնված փոխլրացման սկզբունքների վրա: Զրուցակիցները քննարկել են եվրոպական կառույցների հետ համագործակցության կոնկրետ ծրագրերի մշակման եւ իրականացման հարցը: Այդ կապակցությամբ կողմերը նշել են Հայաստանում ժողովրդավարության գործընթացի խորացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |