ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի նշանակումը ի դեմս Մայքլ Վայնշտեյնի բխում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ)` հայկական շուկայում իր ներկայությունը ակտիվացնելու ռազմավարությունից: Այդ մասին ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի նշանակությանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է բանկի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի գծով բաժնի վարիչ Մայքլ Դեյվին: Այդ կապակցությամբ կաճեն ՎԶԵԲ-ի հատկացումները Հայաստանին, ինչը կկազմի 15 մլն եվրո, նախորդ տարվա 8 մլն եվրոյի փոխարեն: Նրա խոսքերով, ընթացիկ տարում նախատեսվում է ստորագրել 12 պայմանագիր, նախորդ տարվա 7 դիմաց: Նա նշել է, որ Եվրաբանկը շեշտը դնում է հանրապետության մասնավոր սեքտորի ֆինանսավորման վրա: Գերակա ուղղություններ են համարվում էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Բանկը կշարունակի իր համագործակցությունը բանկային սեքտորում: Մ.Դեյվին նշել է, որ ի դեմս Մայքլ Վայնշտեյնի երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի նշանակումը բխում է բանկի` հայկական շուկայում իր ներկայությունը ակտիվացնելու ռազմավարությունից: Բացի վարկերի տրամադրումից, բանկը մտադիր է շարունակել ուղղակի մասնակցության պրակտիկան Հայաստանի գործող սեքտորի մասնավոր կապիտալում: Ինչպես հաղորդել է լրագրողներին Մայքլ Վայնշտեյնը, Եվրաբանկը շահագրգռված է Հայաստանի մասնավոր սեքտորի զարգացման մեջ, միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի հրաժարվի գործարար ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խոշոր նախագծերի ֆինանսավորումից: Ինչպես տեղեկացրել է Վայնշտեյնը, բանկը մտադիր է մասնակցել նաեւ հանրապետությունում հիպոթեկային վարկավորման շուկայի զարգացմանը: «Մենք պատրաստ ենք մասնակցել այդ շուկային, եթե ստեղծվեն անհրաժեշտ իրավական պայմաններ»,-ասել է նա: Հիպոթեկային վարկավորման համար բարենպաստ օրենսդրական դաշտի ստեղծման հարցերը բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը մտադիր է քննարկել ՀՀ վարչապետի եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի հետ: Նշենք, որ 2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը համաձայնագիր է ստորագրել 88 մլն եվրո ընդհանուր գումարի ներդրումային ծրագրերի վերաբերյալ:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---