ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՂԱԺԱՄ ԵՆ»

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վաղաժամ է համարել խոսակցությունները ՀՀ հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին: Ինչպես նշել է նա հայ գրողների հետ Արմավիրի զորամասերից մեկում ունեցած հանդիպման ժամանակ, այսօր Հայաստանի քաղաքական կուսակցությունները արդեն պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, սակայն նախագահական ընտրությունների մասին խոսելը վաղաժամ է: «Իմաստ չկա շտապելու, առջեւում դեռ 3 տարի կա»,-նշել է Ս.Սարգսյանը: «Մեր նպատակը արժանապատիվ եւ իսկապես ժողովրդավարական ընտրությունների անկացումն է»,-նշել է Սերժ Սարգսյանը: Այն համատեքստում, որ ապրիլի 9-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի երկրի նախագահի պաշտոնում պաշտոնակալման 2 տարին, Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանում անզեն աչքով երեւում է առաջընթացը բոլոր ոլորտներում: «Մենք բոլորս ցանկանում ենք, որ ավելի լավ լինի, բայց դժվար է լուծել բոլոր խնդիրները 2-3 եւ նույնիսկ 10 տարվա ընթացքում»,-հայտարարել է պաշտպանության նախարարը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---