ՀՀ-ՈՒՄ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ՍԻՐՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին` մայիսի սկզբին Հայաստան կժամանի Ռուսաստանի նոր դեսպան Նիկոլայ Պավլովը: Այդ մասին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավրտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր դեսպան նշանակելու վերաբերյալ հրամանագիրը: Պատասխանելով իր հետագա դիվանագիտական գործունեության մասին հարցին` Անատոլի Դրյուկովը նշել է, որ Հայաստանը իր 45-ամյա կարյերայի վերջին կետն է եւ Մոսկվա վերադառնալուն պես հրաժարական է տալու: «Սակայն ես չեմ պատրաստվում թիկնել բազմոցին, քաղհան անել կամ կոլորադյան բզեզներ հավաքել, ես կզբաղվեմ ակտիվ հասարկական գործունեությամբ»,-ավելացրել է Ա.Դրյուկովը` ցանկանլով իր հետնորդին հարգանքով եւ սիրով վերաբերվել Հայաստանին: «Այդ դեպքում բոլոր հարցերը կլուծվեն պատշաճ կերպով»,-ընդգծել է ռուս դիվանագետը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---