ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԸՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՆԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԻՐ ՇԱՀԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԱՏՈԼԻ ԴՐՅՈՒԿՈՎԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ընկալում է Հայաստանին որպես անկախ, ինքնիշխան պետություն, որն ունի եւ պաշտպանում է իր շահերը: Այդ մասին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Նրա խոսքերով, կան որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են իրավիճակը իրենց շահերից ելնելով եւ հայտարարում են, թե Հայաստանը Ռուսաստանի «վասսալն է»: Այսօրվա դրությամբ որեւէ պետությանը ինչ-որ բան պարտադրել անհնար է, ընդգծել է ռուս դիվանագետը: Ցանկացած պետություն իր անհերքելի իրավունքն ունի որոշելու իր ճակատագիրը: «Կլինի Հայաստանը շահագրգիռ արեւմտամետ զարգացմամբ` դա նրա իրավունքն է, դա նորմալ է: Սխալ է շարունակել զատել Ռուսաստանը մնացած աշխարհից: Մենք եվրոպական ընտանիք ենք եւ բաժանել մեզ առանձին բնակարանների սխալ կլիներ, այն դեպքում, երբ ողջ աշխարհում ընթանում են միացման գործընթացներ»,-նշել է Հայաստանում ՌԴ դեսպանը: Հայաստանը զարգացնում է հարաբերությունները եւ Եվրամիության, եւ ԱՄՆ-ի, եւ ՆԱՏՕ-ի, ինչպես եւ Ռուսաստանն է զարգացնում համագործակցությունը այդ կառույցների հետ: Դրանում չկա ոչ մի անբնակն բան, ամփոփել է դեսպանը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---