ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԵԼ Է ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՄԵԾ ԴԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ14 ապրիլի 2005 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը ՌԴ Պետական Դումայում հանդիպել է ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների պատգամավորները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները եւ միջխորհրդարանական խնդիրները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Պետդումայի մեծ դերը Ռուսաստանում բնակվող հայերի իրավական կարգավիճակի հարցը լուծելիս, մասնավորապես, նրանց առանց վիզայի 90-օրյա բնակության իրավունք տալու հարցը: Կողմերը քննարկել են նաեւ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի կատարման ընթացքը, որն արդեն տնտեսականից բացի ձեռք է բերել նաեւ քաղաքական կարեւորություն, ինչպես նաեւ Ռուսաստանին փոխանցված հինգ ձեռնարկությունների հնարավորինս արագ վերագործարկման խնդիրը: Պատասխանելովայն հարցին, թե ինչպես է ՀՀ խորհրդարանի նախագահը վերաբերվում հայ մասնագետների Իրաք ուղարկմանը` Ա.Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը միացել է հակաահաբեկչական կոալիցիային եւ Իրաք է գործուղել իր մասնագետներին` հումանիտար առաքելությամբ: Նրա խոսքերով` ելնելով խնդրի կարեւորությունից` Հայաստանը չէր կարող ընդառաջ չգնալ ԱՄՆ-ին, որն ավելի քան 1 մլրդ դոլարի աջակցություն է ցույց տվել Հայաստանին անկախացումից ի վեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |