ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ14 ապրիլի 2005 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների առաջին համատեղ նիստը, որտեղ պետք է քննարկվեն երկու երկրների քաղաքացիներին առնչվող հյուպատոսական հարցեր: Բանակցությունների առաջին օրվա ընթացքում երկու երկրների հյուպատոսական ծառայության ներկայացուցիչները կարեւորել են նման հանդիպումների պարբերաբար անցկացումը` նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները եւ երկու պետությունների քաղաքացիների զգալի տեղաշարժը: Իրանի եւ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստը կտեւի երկու օր: Այդ ընթացքում ենթադրվում է նաեւ քննարկել տարբեր սոցիալական, երկու երկրներում արտասահմանայն քաղաքացիների բնակեցման հարցեր, վիզաների տրման խնդիրները, արտասահմանյան ուսանողների խնդիրները, ինչպես նաեւ սահմանամերձ տրանսպորտին առնչվող հարցեր: Իրանի պատվիրակությունը` ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գերատեսչության տնօրեն Ռասուլ Մոհաջերի գլխավորությամբ ներկայումս այցով գտնվում է Երեւանում: Երկրում գտնվելու ընթացքում պատվիրակությունը մտադիր է հանդիպումներ անցկացնել նաեւ Հայաստանի այլ պաշտոնական անձանց հետ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |