ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԾ ՓԱԹԵԹ14 ապրիլի 2005 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վեյնստեյնի հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանկի գործունեության հեռանկարները: Մայքլ Վեյնստեյնի խոսքերով` բանկը ներկայում, առավել քան երբեւէ, հետաքրքրված է Հայաստանով եւ արդեն իսկ պատրաստել է այստեղ իրականացնելիք ծրագրերի մեծ փաթեթ: Ծրագրերը նախատեսում են ձեռնարկությունների վարկավորման գործընթաց, ինչպես նաեւ մասնակցություն հանքարդյունաբերությանը եւ ենթակառուցվածքներին առնչվող նախագծերում: Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմը շահագրգիռ է բանկի գործունեության աշխուժացմամբ նաեւ այն պատճառով, որ նրա ծրագրերը համահունչ են Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |