ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՐՄԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՕԼԵԳ ՉԻՐԿՈՒՆՈՎԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-20-ը Ռուսաստանի Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, տեղեկացնում է «Նովի կոմպանյոն» գործակալությունը: Այն նախատեսված էր եղել դեռեւս փետրվարին` Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորած պատվիրակության Պերմ կատարած այցի ժամանակ: Հայկական կողմը հետքրքրություն է ցուցաբերել Կոմա գետի մերձակա տարածքներում զբոսաշրջիկության, գյուղատնտեսության եւ քիմիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Այցի շրջանակներում տարածաշրջանի ղեկավարը հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Նորին սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Գեղարքունիքի մարզի մարզպետ Ստեփան Բարսեղյանի հետ: Պատվիրակությունը կայցելի Առեւտրաարդյունաբերական պալատ, Հայկական ճարտարապետական համալսարան, Գինու- արաղի-կոնյակի գործարան, Սուրբ մայր աթոռ Էջմիածին: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Պերմի գործարարները, այդ թվում` «Մետաֆրակս» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Գարսլյանը: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կկնքվեն մի շարք պայմանագրեր, այդ թվում` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---