ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԴԱ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ15 ապրիլի 2005 - 08:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները բազմիցս անգամ հայտարարել են, որ հանդես են գալիս Թուրքիայի եւ տարածաշրջանում մյուս հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման օգտին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ Սանքտ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Մենք հանդես ենք գալիս նորմալ գործընկերային հարաբերությունների օգտին: Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը, ապա այդ հարցի քննարկումները վաղուց ավարտվել են: Այս տարի կլրանա ցեղասպանության 90-ամյակը եւ ես գտնում եմ, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն չկա»,-նշել է նա: Նրա կարծիքով, բոլորը պետք է դատապարտեն մարդկության դեմ կատարած այդ ոճիրը: Բազմաթիվ երկրների խորհրդարաններ արդեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը եւ «մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանության հարցը, ինչը չպետք է խոչընդոտ դառնա հայ-թուրքական հարաբերությունների համար»: Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանը գտնվում է փաստական շրջափակման մեջ Թուրքիայի կողմից` ավելացնելով, որ եվրաինտեգրման ձգտող երկիրը չպիտի դիմի երկակի ստանդարտների: «Մենք պիտի աստիճանաբար հասնենք նորմալ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ես Ստրասբուրգում առաջին անգամ հանդիպեցի Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ եւ շատ հետաքրքիր խոսակցություն ունեցա, մենք կողմ ենք մեր հարաբերությունների ցավոտ խնդիրները համատեղ քննարկելուն եւ փոխընդունելի որոշումներ գտնելուն»,-ավելացրել է ՀՀ ԱԺ ղեկավարը: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը Սանք Պետերբուրգում է գտնվում ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |