ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՒՄԲԸ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԿՈՍՈՎՈ15 ապրիլի 2005 - 08:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր պատասխանատու օր է Հայաստանի համար. արդեն հերթական անգամ պատվով տուն են վերադառնում եւ նոր առաքելությամբ Կոսովո են մեկնում հայ խաղաղապահները: Այդ մասին այսօր խաղաղապահներին ուղղված իր կոչում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով,դա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանը ավելի ու ավելի է ներգրավվում Եվրաատլանտյան տարածաշրջանի եւ ընդհանրապես միջազգային անվտանգության ու կայունության պահպանման գործընթացում:Հայ ժողովուրդն իր օրհասական պահերին բազմիցս է ստացել միջազգային հանրության օժանդակությունը: Եվ այսօր, երբ ոչ առանց միջազգային ջանքերի աջակցության մենք ձեռք ենք բերել տեւական խաղաղություն, չենք կարող անտարբեր մնալ աշխարհի տարբեր անկյուններում այդ խաղաղության կարիքն ունեցող ժողովուրդների հանդեպ: «Եվ պատահական չէ, որ ձեր զինակիցները մեկնեցին նաեւ Իրաք` նույն առաքելությամբ: Համոզված եղեք, որ ներդրում ունենալով միջազգային խաղաղության պահպանման գործում, դուք ամրապնդում եք սեփական Հայրենիքի կայուն զարգացումը եւ անվտանգությունը»,- հայտարարել է Ա,Աղաբեկյանը: Իր ելույթում նա հավաստիացրել է խաղաղապահներին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնքան կարեւոր է համարում խաղաղապահների առաքելությունը, որքան եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը: «Խաղաղապահությունը պատվաբեր առաքելություն է եւ միեւնույն ժամանակ չափից ավելի պարտավորեցնող, քանի որ ներկայացնում եք մեր պետությունը»,-ընդգծել է փոխնախարարը: Նշենք, որ այսօր Կոսովոյից վերադարձել է հայ խաղաղապահների առաջին խումբը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |