ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ23 ապրիլի 2005 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 90-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ըստ միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի, պատվիրակության կազմում էին Կանադայի խորհրդարանի անդամներ Մադլեն Դալֆոնդ Գիրալը, Ջիմ Կարիգիանիսը, սենատոր Ռայմոն Սեթլակուին եւ այլոք: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Նա երախտագիտությամբ նշեց այն բարեկամ երկրներին, որոնք սերտ հարաբերություններ են հաստատել Հայաստանի հետ` նպաստելով մեր երկրի կայացմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ վճռականություն ունեցել ճանաչելու Հայոց ցեղասպանությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների խթանման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, Հայաստանի զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Բացի այդ, հանգամանալից խոսվեց հայ-թուրքական հարաբերություններին առընչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |