ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ23 ապրիլի 2005 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակին պաշտոնապես կպատասխանի եկող շաբաթվա սկզբին: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Էրդողանը ապրիլի 13-ին նամակով դիմել էր Հայաստանի նախագահին` առաջարկելով «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված համատեղ խումբ ստեղծել` ուսումնասիրելու 1915 թ. զարգացումներն ու իրադարձությունները ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ խնդրին առնչվող բոլոր երրորդ երկրների արխիվներում, եւ այդ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը»: Թուրքիայի վարչապետի կարծիքով, այդպիսի նախաձեռնությունը «լույս կսփռի պատմության վիճելի շրջանի վրա, ինչպես նաեւ քայլ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»: Նշենք նաեւ, որ օրերս Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հնչեցրած նման առաջարկին, մերժել էր այն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |