ԵՐԵՎԱՆԻ ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ ԿՓԱԿՎԻ 4 ԱՄՍՈՎ25 ապրիլի 2005 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ից 4 ամսով կդադարեցվի երթեւեկությունը Երեւանի Կիեւյան կամրջով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց մայրաքաղաքի քաղաքապետարանի շինարարության եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Աշոտ Սարգսյանը: Նրա խոսքերով, կամրջի վրա կսկսվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Ինչպես նշել է Ա.Սարգսյանը, շինարարական աշխատանքները այստեղ սկսվել են դեռեւս մարտին: Վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվում է ծախսել 380 մլն դրամ: Իր հերթին, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը հաղորդել է, որ ավտոտրանսպորտի այլընտրանքային երթեւեկությունը իրականացվում էր 26 երթուղիներով: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի բլրի շրջանում կաշխատեն 5 երթուղիների միկրոավտոբուսներ (N 3,27, 28, 40a, 90) եւ մեկ ավտոբուսային երթուղի: Միկրոավտոբուսների մյուս երթուղիները կաշխատեն Դավթաշենի կամրջի ուղղությամբ: Օրբելու փողոցով կաշխատեն N18 եւ 64 միկրոավտոբուսներ: Բացի այդ, N58 եւ 66 միկրոավտոբուսների երթուղիները, որոնց վերջին կանգառը մետրոյի Բարեկամություն կայարանի մոտ էր, կերկարացվեն մինչեւ Հրազդանի կամուրջը: Նշենք, որ Կիեւյան կամուրջը շահագործման է հանձնվել 1950 թվականին եւ մինչ այժմ ոչ մի անգամ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |