ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ26 ապրիլի 2005 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին` առաջարկելով ստեղծել Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողով, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես, որպես հարեւաններ, մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահման֊նե֊րը եւ երկ֊֊խոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ: Աշխարհում, մասնավորապես եվ֊րո֊պա֊կան մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջ տա֊րա֊կար֊ծիք են: Սակայն դա նրանց չի խան֊գարում ունենալ բաց սահման֊ներ, նորմալ հա֊րա֊բե֊րու֊թյուններ, դիվա֊նա֊գի֊տա֊կան կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքա֊ղաք֊ներում, եւ այս բոլորով հանդերձ զու֊գա֊հեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային եւ ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու հա֊մար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական մի֊ջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարու֊թյուն֊ները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին: Ուստի, մենք առա֊֊ջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայ֊ման֊ների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով` քննար֊կելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները, նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |