ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է ՀՀ-ում Գաբոնի դեսպան Բենժամեն Լենյոգո Նդումբային, Բելգիայի դեսպան տիկին Դանիել Դերմարմոլին, Ֆինլանդիայի դեսպան տիկին Տերի Հակալային, Զամբիայի դեսպան Պիտեր Լուսակա Չինտալային, Արգենտինայի ժամանակավոր հավատարմատար Ալեխանդրո Պինեյրո Առամբուրուին եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Խալիֆա Շահին Խալիֆա Ալ-Մերրիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիվանագետները Հայաստան էին ժամանել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---