ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2050 ԹՎԱԿԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կավելանա 4 տոկոսով`հատելով 3,4 մլն մարդու սահմանագիծը: Այդ մասին, ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է ամերիկյան «Population Reference Bureau» կազմակերպության զեկույցի մեջ: Ըստ զեկույցի, Ռուսաստանի բանկչության քանակը այդ ժամանակահատվածում կնվազի 18 տոկոսով: Ադրբեջանում բնակչության հավելաճը կկազմի 41 տոկոս` 8,2 մլն մարդուց հասնելով 11,6 մլն-ի: Մինչդեռ, ըստ կազմակերպության կանխատեսման, Վրաստանի բնակչության քանակը կնվազի 43 տոկոսով:
 Ուշագրավ
---