ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ29 ապրիլի 2005 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` «Իլհամ Ալիեւն իշխանության է եկել ռազմական հռետորության միջոցով»: Արիֆ Յունուսովը նշել է, որ հենց Իլհամ Ալիեւն է բազմիցս կոչ արել Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հրաժարվել Հայաստանի հետ ցանկացած շփումներից: Նրա խոսքերով` Իլհամ Ալիեւը հաճախ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, դրանով իսկ արգելակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |