ՈՒԵՖԱ-Ի ՄԱՍՆԱԳԵՏԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ30 ապրիլի 2005 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում է գտնվում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ, «JIRA» ծրագրի հրահանգիչ, ֆուտբոլի մարզիչների որակավորման բարձրացման հարցերով հայտնի մասնագետ, ազգությամբ չեխ Զդենեկ Սիվեկը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Մինչեւ մայիսի 16-ը, «JIRA» ծրագրի շրջանակներում Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայում Սիվեկը կանցկացնի տակտիկական եւ գործնական պարապմունքներ 25 մարզիչների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի չեմպիոնատի բարձրագույն եւ առաջին լիգան: Դրանից հետո Հայաստանի մարզչային խմբի ներկայացուցիչները քննություններ կհանձնեն «B» լիցենզիա ստանալու համար: Հետագայում որակավորման բարձրացման պարապմունքներին մասնակցած եւ համապատասխան քննություններ հանձնած ցանկացած մարզիչ կարող է ստանալ «A» լիցենզիա: Բարձրաստիճան մասնագետ դառնալու վերջին փուլը «PRO» լիցենզիայի ստանալն է: Այն մարզչին հնարավորույթուն կտա մարզել ցանկացած ակումբ եւ աշխարհի ցանկացած ազգային հավաքական: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |