ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ30 ապրիլի 2005 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին պարտքի դիմաց փոխանցված գործարանները ժամանակին ինտեգրված են եղել մեծ տեխնոլոգիական գործընթացում ողջ Խորհրդային Միության տարածքով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «OpenArmenia.com» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, նրանք չեն կարող գործել առանց համապատասխան պայմանագրերի եւ ուրիշ ձեռնարկությունների հետ ինտեգրման: Այդ գործարանների վերկանգնումը շատ բարդ խնդիր է, որը պահանջում է արդիականացում եւ բոլորովին նոր մոտեցումներ: Դրա համար Ռուսաստանը պետք է անի հնարավորը: Կարճ ժամանակահատվածում շատ բարդ է վերականգնել այդ գործարանները: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առաջինը այդ գործարանների վերականգնումն է: «Հավատացեք, Ռուսաստանը անում է ամեն ինչ այդ գործարանները վերակագնելու համար, սակայն գործընթացը շատ բարդ է: Օրենսդրական հարցերի լուծումը ընթացքում է եւ շատ շուտով դրանք կլուծվեն»,-նշել է դիվանագետը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չմարեց իր ռազմավարական գործընկերոջ 100 մլն դոլարի պարտքը, այն դեպքում երբ Սիրիային վերջերս ներվել է միլիարդների հասնող պարտքը` Արմեն Սմբատյանը նշել է, որ «տնտեսական տեսակետից մենք վերադարձրել ենք պարտքը եւ շահագրգռել մեր ռազմավարական գործընկերոջը ներդրումներ անել մեր արդյունաբերության մեջ, օգտագործելով այն ձեռնարկությունները, որոնք չէին կարող գործարկվել սեփական ուժերով»: «Այդ հարցազրույցում հարցն այն մասին էր, թե Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանի վասսալ: Մենք կարող էին մեզ վասսալ համարել, եթե մեր պարտքերը մարվեին»,-ասել է դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |