ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահաներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Վարշավայում կայացած հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով` տվյալ հանդիպումը ես մեկ քայլ առաջ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նախագահների հանդիպումը հնարավորություն է տալիս նախարարական մակարդակով շարունակել հարցի քննարկումները «Պրագայի գործընթացի» շրջանակներում: Ինչպես նշել է Հ.Գասպարյանը, Քոչարյան-Ալիեւ հանդիպումը դրական է գնահատվել նաեւ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Միջնորդներն արդեն աշխատում են բանակցությունների առաջիկա ռաունդ կազմակերպելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից յոթ շրջանների վերադարձի մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապա այդ տեղեկատվությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:




 Ուշագրավ
---