ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ. ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ18 մայիսի 2005 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանը պատրաստ է վերադարձնել յոթ շրջան», նույնիսկ այդ ամենը ՀՀ ԱԳՆ հերքելուց հետո, բուռն արձագանք է գտել ռուսաստանյան ԶԼՄ-ների մոտ, որը գրգռվում է ադրբեջանական կողմից: Ռուսական մամուլում հնչող վարկածները հաճախ հակասում են միմյանց: Ընդսմին, մի կողմից խոսքը գնում է «տարածքները կամավոր վերադարձնելու մասին` երաշխավորությամբ, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի», մյուս կողմից` այն մասին, որ ադրբեջանական բանակը կարող է ուժային մեթոդով վերադարձնել այդ յոթ շրջանները: Ադրբեջանական կողմի հայտարարությունների էությունը բխում է, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում տիրող իրավիճակից: Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները պարբերաբար մեղադրում են երկրի ներկայիս իշխանությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու անընդունակության մեջ եւ կոչ են անում ուժով վերականգնել Ադրբեջանի տարածային ամբողջականությունը: Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ Իլհամ Ալիեւի շրջապատում կա ղարաբաղյան պատերազմը վերսկսելու ծրագիր` խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակի սրման դեպքում: Սակայն դիմել ուժային մեթոդներին Բաքուն կարող է միայն «ԱՄՆ, Ռուսաստանի եւ ... Հայաստանի թաքուն համաձայնության դեպքում»: Ինչպես գրում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, «վերջին ժամանակներս Բաքվում լուրեր են տարածվում նման տարբերակի շուրջ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության գալու մասին: Այդ երկրներն իբրեւ թե համոզում են Երեւանին չաջակցել Ղարաբաղին առաջիկա «փոքրիկ պատերազմի ժամանակ»: Իհարկե, նոր պատերազմը չի դիպչի Լեռնային Ղարաբաղին անձամբ: Գոյություն ունի վարկած, որ համոզելով հայկական կողմին` Մոսկվան եւ Վաշինգթոնը կարող են կազմակերպել հայկական զորքերից Ադրբեջանի մի քանի շրջանների ցուցադրական ազատագրում: Այնուհետեւ կրկին կսկսվեն երկարատեւ եւ անարդյունք բանակցությունները հակամարտող կողմերի միջեւ»: Իսկ Բաքվում արդեն տոնում են հաղթանակը եւ «մեծահոգաբար» համաձայնվում են թույլտվություն տալ հայ-թուրքական սահմանի բացմանը` փաստ, որի առջեւ Հայաստանը, ամենայն հավանակութնամբ, չի կարող կանգնել: Սակայն, չնայած տարաձայնություններին, բոլոր ռուսաստանյան աղբյուրները հակված են նրան, որ Էլմար Մամեդյարովի սենսացիոն հայտարարությունը հասցեագրված է երկրի բնակչությանը` նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախաշեմին, ինչպես նաեւ նրան, որ նման հայտարարությունների միջոցով Իլհամ Ալիեւը փորձում է նախապես ապահովել իրեն ընտրողներով, որպեսզի անվտանգ դարձնի իրեն հնարավոր հեղափոխությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |