ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԿՄԱՐԶԻ ՀՈԼԱՆԴԱՑԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել հոլանդացի Հենկ Վիսմանը: Ինչպես նշել է նորանշանակ մարզիչը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, առաջին անգամ Հայաստանի հավաքականին նա տեսել է մարտի 30-ին Հայաստան-Հոլանդիա խաղի ժամանակ, իսկ տեղեկատվությունը հավաքականի մասին նրան փոխանցել է Հոլանդիայի հավաքականի մարզիչ Վան Բաստենը: Ինչպես նշել է Հենկ Վիսմանը, Հայաստանի հավաքականի հետ արդեն պայմանագիր է կնքվել 7 ամիս+2 տարի սխեմայով: Կանխատեսումների մասին Վիսմանը գերադասեց չխոսել, սակայն նշեց, որ նրա գործունեության նպատակն է հասնել առավելագույն արդյունքի: Նրա խոսքերով, նա կմարզի ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը եւ կհամակարգի Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան ֆուտբոլը: Պատասխանելով այն հարցին թե հնարավոր է, որ հայ ֆուտբոլիստները խաղան «տոտալ ֆուտբոլ» մարզիչը նշել է, որ շատ կցանկանար, որ այդպես լիներ, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել: Նշենք, որ Հենկ Վիսմանը ունի մարզիչի 25-ամյա ստաժ:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---