ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասայանն ընդունել է այսօր Եվրոպական առեւտրի, կոմերցիայի եւ արդյունաբերության տնտեսական պալատի նախագահ Հանս Հելմուտ Վեյսպուտեկին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վեյսպուտեկը նշել է, որ Տնտեսական պալատի խնդիրն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաեւ նախատեսվում են ծրագրերի մշակում կրթական, զբոսաշրջության, բարձր տեխոնոլոգիաների ոլորտներում, որոնք հետագայում կներկայացվեն Եվրամիության հաստատմանը: Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել աջակցել Տնտեսական պալատի գործունեությանը Հայաստանում եւ կարեւորել է Հայաստանի տնտեսության ինտեգրումը Եվրոպական տնտեսական տարածքում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---