ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՇԵԼ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺ ԿԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի համար բացվել է նոր բանակցային դաշտ, եւ «մենք արդեն խոսելիք ունենք եւ աշխատանք ունենք անելու»: Այս մասին Հայաստանի հաանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վարշավայում կայացած հանդիպումից հետո, կրկին նշվել է երկու պետությունների ԱԳ նախարարների հանդիպման անհրաժեշտությունը, չնայած մինչեւ այդ հանդիպումը ինքը Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ԱԳ նախարարների հանդիպումները «սպառել են օրակարգը»: Եվ այժմ, նշում է Օսկանյանը, ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման կրկին անհրաժեշտություն է առաջացել: «Այն առաջընթացը, որ արձանագրվել Էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, տեղավորվում Է մեր սկզբունքային մոտեցումների շրջանակներում: Այդ հայտարարությունով ես նպատակ ունեի պատասխանել Ադրբեջանի արտգործնախարարի կողմից արված հայտարարությանը, թե հայկական կողմը պատրաստ Է Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջաններ»,- ընդգծել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով` նման հայտարարությունն արվել է նաեւ այն պատճառով, որպեսզի ենթադրություններ չարվեն, թե այդ առաջընթացը վերաբերում Է տարածքների վերադարձին: Ինչպես նշել է նախարարը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումներից մեկը Ղարաբաղի անկլավային կարգավիճակի անթույլատրելիությունն է: «Եվ դա քննարկման առարկա չէ, ինչպես Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ընդգծել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կա 4 հիմնական տարր` կարգավիճակ, տարածքներ, փախստականներ եւ անվտանգության հարցը: «Եվ մենք յուրաքանչյուրի հետ կապված քննարկումներ ենք անցկացնում: Որոշ հարցերում կան ընդհանրություններ, որոշ հարցերում կան լուրջ տարաձայնություններ»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---