ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ24 փետրվարի 2003 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այսօր Երեւանում պահանջել է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները եւ կոչ է արել անցկացնել նոր «ազատ, արդար, օրինական» ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արտաշես Գեղամյանն այսօր հայտարարել է, որ անօրինական է համարում երկրորդ փուլի անցկացումը, եւ, հետեւաբար, թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:«Փետրվարի 19-ի ընտրությունները ֆարս էին, Ռոբերտ Քոչարյանը 700 հազարից ավելի ձայն չէր կարող ստանալ», - ասել է Արտաշես Գեղամյանը: «Ընտրական անօրեն գործընթացի արդյունքում նախագահ դարձածը չի կարող ճանաչվել լեգիտիմ եւ ապահովել պետական իշխանության արդյունավետ գործունեությունը», - ասվում է Գեղամյանի շտաբի հայտարարության մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |