ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին երկօրյա այցով Վրաստան է մեկնել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, հաղորդում է «Նորություններ-Վրաստան» գործակալությունը: Այսօր եւետ Սերգո Երիցյանը հանդիպում կունենա Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Լոմայաի եւ նախարարության այլ ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը կայցելի Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, ինչպես նաեւ Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ դպրոց եւ Վրաստանի Պետական ագրարային համալսարան: Մայիսի 28-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը կայցելի Թբիլիսիի հայկական եկեղեցի եւ պանթեոն, ինչպես նաեւ Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելիանու անվան մանկավարժական համալսարան, որտեղ կհանդիպի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի աշխատակիցների եւ Վրաստանի հայոց լեզվով ուսուցմամբ դպրոցների հայոց լեզվի ուսուցիչների հետ: Սերգո Երիցյանը Երեւան կվերադառնա մայիսի 28-ին:
 Ուշագրավ
---