ԵԱՀԿ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԱՅԼԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 3 հունիսի 2005 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ ) տնօրեն Քրիստիան Շտրոհալին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: Ա.Բաղդասարյանը նշել ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում բարեփոխվել եւ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: ՀՀ ԱԺ խոսնակը Քրիստիան Շտրոհալին իրազեկել է հանրապետության Սահմանադրության բարեփոխումների շուրջ տեղի ունեցող քննարկումների մասին: Երկուստեք կարեւորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքը: Ք.Շտրոհալը հաստատել է ԵԱՀԿ-ի խորհրդատվական աջակցության ու բարենորոգումների իրականացման գործընթացներին աջակցության պատրաստակամությունը` նշելով, որ իրենք պատրաստ են օգնել ոչ միայն օրենքների ստեղծմանը, այլեւ դրանց կիրառմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |