ՇՎԵԴԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 7 հունիսի 2005 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Յուհան Մուլանդերը (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում շվեդ դիվանագետը նշել է, որ Շվեդիան մտադիր է մեծացնել ուշադրությունը հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ եւ այդ համատեքստում կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Դեսպանի խոսքերով` Շվեդիան ողջունում է եվրոպական կառույցներին ինտեգրվելու Հայաստանի հաստատակամությունը եւ պատրաստ է լուրջ համագործակցության: Հայ-շվեդական կապերի ընդլայնման համար Ռոբերտ Քոչարյանը նշել է կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակման եւ գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |