ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ20 հունիսի 2005 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, սա եւս մեկ հնարավորություն էր ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները երկում, ինչպես նաեւ նրա համար, որ ժողովրդի ընտրյալները ներկայացնեն իրենց ընտրողների շահերը: Դրանով Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնուրույն կերպով հանրապետության եւ ժողովրդի համար պատասխանատու իշխանություն ձեւավորելու իր կամքը: Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, դեռեւս հայտնի չեն ընտրության արդյունքները, սակայն դիտորդները դրական են գնահատել դրանց անցկացումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |