Վ.ՕՍԿԱՆՅԱՆ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ոչ մի նոր բան չի սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցից տարածաշրջան: Այս մասին Վ.Օսկանյանը հայտարարել է այսօր Ագո խմբի ղեկավար, ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` այն ամենը ինչ կա, արդեն սեղանին է, եւ նոր առաջարկությունների անհրաժեշտություն չկա: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են Բրյուսելում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները` նախարարը նշել է, որ այդ հանդիպումը կուլուարային էր: «Ես չեմ կարող հստակ ասել, թե որքան է տեւել հանդիպումը` 30 կամ 45 րոպե, սակայն ոչ չորս ժամ, եւ հարցը հանդիպման երկարատեւության մեջ չէ»,- հայտարարել է նախարարը` ավելացնելով, որ հանդիպումն արդյունավետ էր: Խնդրանքին, որ նա մեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի հետ բանակցային գործընթացին մասնակցելն արդեն իսկ զիջում է Ադրբեջանի կողմից` Վարդան Օսկանյանը նշել է. «Նման բան ես չեմ լսել», եւ ավելացրել է. «Իմաստ չունի նման հայտարարությունը մեկնաբանել»: Մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, թե փարիզյան հանդիպումից հետո ղարաբաղյան հակամատության կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն երկու հարցի շուրջ` նախարարը նշել է, որ պայմանավորվածություն ձեռք է բերվելմեկ հարցի շուրջ, այն էլ ոչ լիարժեք: «Կան մանրուքներ, որոնց վերաբերյալ տարակարծություն կա, սակայն ես վստահ եմ, որ դրանք կլուծվեն եւ արդեն հնարավոր կլինի լուծել այլ հարցեր»,- հայտարարել է նախարարը: Ադրբեջանի այն հայտարարության համատեքստում, որ ղարաբաղյան հիմնահարցի քննարկման ընդգրկումը ՄԱԿ հանված չէ օրակարգից, Վ.Օսկանյանը նշել է, որ հակամարտության կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին, որ եթե ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդական խումբն այցելի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը չի բարձրացնի հարցը ՄԱԿ-ում: «Եվ մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կկատարի իր խոստումը»,- ավելացրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Իր հերթին, Ռ.Վեգները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նշել է առաջընթաց, սակայն, ավելացրել է, որ որոշ հարցերում առայժմ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Մենք ողջունում ենք Հայաստանի ավելի մեծ առաջընթացի ձեռքբերմանն ուղղված ջանքերը, որոնք ենթադրում են հետագա քննարկումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով»,- նշել է նա: «Մենք լավատեղյակ ենք հակամարտության կարգավորման գործընթացին, միեւնույն ժամանակ մենք երբեք չենք խախտում տեղեկատվության գաղտնիությունը»,- ավելացրել է Ռ.Վեգեները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---