Սոցիոլոգ. ԲՀԿ-ական ընտրազանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գնալ ընտրության![]() ![]() PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2012-ի դեկտեմբերի վերջին իրականացված հարցումների արդյունքները: Հարցումներն անցկացվել են 1420 ընտրողների շրջանում, որոնց գերակշիռ մասն ասել է, որ իր ձայնը տալու է գործող նախագահին: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 20.5 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 5.5 տոկոսը: ԲՀԿ-ական ընտրազանգվածի միայն 10 տոկոսն է որոշել գնալ ընտրության: Նրանց 1/3-ն ասել է, որ կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին: Սոցիոլոգի խոսքով՝ այս ընտրություններում հիմնական հարցն այն է, թե ընտրազանգվածի որ մասը կգնա ընտրության: Հարցվածների միայն 52 տոկոսն է հետաքրքրված քաղաքականությամբ, որից 28 տոկոսն է որոշել, թե ում է ընտրելու, իսկ մնացած 24 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այս ընտրությունները շատ նման են 1998թ-ի ընտրություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |