ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ Է ՈՒՂՂՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ 7 հուլիսի 2005 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտություններին նվիրված Դարտմունդի կոնֆերանսի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի մասնակիցները ԵԱՀԿ Մինսկի խմբին են հղել «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղ գործընթացի վերաբերյալ շրջանակային պայմանագրի նախագիծը», որը մշակվել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնայի Ղարաբաղի հանրության ներկայացուցիչների միջեւ երկխոսության ութերորդ փուլի ընթացքում: Այդ մասին հայտարարել է կոնֆերանսի մասնակիցներից մեկը, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, առաջիկայում այդ փաստաթուղթը կներկայացվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |