ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ12 հուլիսի 2005 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի Տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունիին եւ Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական վիճակի եւ զարգացման հեռանկարների, ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային մի շարք հարցերի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |