ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ՄԻԱՅՆ ՓՈԽԶԻՋՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - «Եթե հնարավոր լինի լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա մենք պետք է գնանք զիջումների»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, նա իր դիրքորոշումն արտահայտել է վերջերս Ազգային Ժողովում կազմակերպված լսումների ժամանակ: «Ես իմ կարծիքը ձեւավորել եմ վաղուց եւ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել միայն փոխզիջումների հիման վրա»,- հայտարարել է պաշտպանության նախարարը` նշելով, որ աշխարհում որեւէ հակամարտություն չի կարող լուծվել առանց փոխզիջման, հակառակ պարագայում հակամարտությունը կդառնա հաղթվողների եւ պարտվողների վեճ, եւ հնարավոր չի լինի այն լուծել: Հիշեցնենք, որ լսումների ժամանակ նա նշել է, որ հայկական կողմը որոշակի զիջումների գնացել է, եւ ինքը դեմ է ազատագրված հողերի վերադարձմանը: Բայց նաեւ ասել է, որ եթե ադրբեջանցիներն ընդունեն այն պայմանները, որոնք առաջադրվել են, այսինքն` Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի իշխանության ներքո, այն չպետք է անկլավային գոյություն ունենա, պետք է մասնակցի առաջադեմ գործընթացներին, եւ պետք է լինեն անվտանգության երաշխիքներ, ապա ճիշտ կլինի անդրադառնալ անվտանգության գոտուն:
 Ուշագրավ
---