ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ26 հուլիսի 2005 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, որը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաեւ Իսպանիայում (նստավայրը` Հռոմ), իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության արարողակարգի ղեկավարի պաշտոնակատար Ռամիրո Ֆերնանդես Բաչիլերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բացի այդ, հայ դիվանագետը հանդիպել է նաեւ Իսպանիայի ԱԳՆ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Խոսե Պոնսի հետ: Հանդիպման ընթացքում Ռ.Շուգարյանը ներկայացրել է «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի եվրոպական ինտեգրացմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող խնդիրները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |