![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Ինչի՞ մասին է կատակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հյուրին ներկայացրել է ԱԻՆ շենքային պայմանները, աշխատանքը, պատմել հնարավորությունների մասին, ցույց տվել կադրեր փրկակարական գործողություններից` նաև ՀՀ տարածքից դուրս: Ճգնաժամային կառավարման կենտրոնում հյուրերը տեղեկացան, որ այդ պահին երկրաշարժ է գրանցվում Թուրքիայի տարածքում, բայց այն թույլ էր ու վտանգավոր չէր: «Մեր երկրի անվտանգության ապահովման գործում ԱԻՆ դերը մեծացավ հատկապես Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումից հետո, որը հնարավորություն է տալիս օգնության հասնել ոչ միայն մեր երկրի տարածքում», - նշեց Արթուր Բաղդասարյանը: «Ճիշտ են ասում, որ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Մի քանի տարի առաջ եմ ՀՀ ԱԻՆ-ում եղել եմ: Այնքան բան է փոխվել: Այսօր այնպիսի հագեցվածություն, սարքավորումներ ու հնարավորություններ են ստեղծված, որ փրկարարները միանշանակ կկարողանան հասնել ցանկացած դեպքի վայր հենց այն «ոսկե ժամին», երբ փրկելու հավանականությունն առավելագույնն է ու ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ես ուղղակի հիացած եմ», - ասաց Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հատկապես դուր եկավ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մի քանի վայրկյանում ստեղծված տեսակապն ու համակարգված աշխատանքը: Նա և ՀՀ ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեցին, որ առաջիկայում ՀՀ տարածքում ստեղծվելու են հայ-ռուսական հատուկ ստորաբաժանումներ, որոնք կաշխատեն համատեղ փրկարարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ: Ի դեպ, խիստ արտաքինով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում նաև սրամտում ու կատակում էր: Նրան ցույց էին տալիս ԱԻՆ շենքի անխտիր բոլոր հարկերը`բարձրացան 9-րդ հարկ ու հերթով իջնելով` Նիկոլայ Բորդյուժան բոլոր հարկերում կանգ էր առնում, զննում, տեղեկանում ինչը ինչի համար է նախատեսված, ինչպես է աշխատում: 9-րդ հարկ վերելակով բարձրացան նա ու մյուս պաշտոնյաները, իսկ լրագրողները`ոտքով` ճանապարհին մի քանի հարց տալու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար: Նիկոլայ Գրիգորյանի խոսքով էլ` առողջություն է: Մինչև լրագրողները տեղ հասան, արդեն իջնելու ժամանակն էր ու իջնելիս էլ այդպես էլ ոչ մի հարց տալու հնարավորություն չեղավ (միայն վերջում): Նիկոլայ Բորդյուժային դուր էր եկել լրագրողների շնչակտուր տեսքը` առաջարկեց կրկնել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |