ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԱԵՎ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ, ԼԻԲԻԱՅԻ ՋԱՄԱՀԻՐԻԱՅՈՒՄ, ՀԱՀ ԵՎ ՍՈՒԴԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 6-ին հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Ալժիրի, Եթովպիայում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Ջամահիրիայում եւ Սուդանում ՀՀ դեսպանի պարտակա֊նու֊թյուն֊ներից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել պետության մամլո ծառայությունում: Մեկ այլ հրամանագրով, Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, համատեղության կարգով, նշա֊նակվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետու֊թյու֊նում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Ջամահիրիայում, Հարա֊վային Աֆրիկայի Հանրապետությունում եւ Սուդանում Հայաս֊տանի Հան֊րապետության դեսպան, նստավայրը` Կահիրե:
 Ուշագրավ
---