ԱՇՆԱՆԸ ՊԵԿԻՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 8 օգոստոսի 2005 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Թումանյանն այսօր հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չաո Ցզումխուայի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Արտաշես Թումանյանը նշել է, ոչ Հայաստանը հատուկ նշականություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական կապերի խորացմանը: Կողմերի գնահատմամբ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ գործակցությունը զարգանում է բավականին դինամիկ: Զրուցակիցները համագործակցության հետագա զարգացման գործում առանցքային են համարել 2004թ. սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Չինաստան: Համոզվածություն հայտնելով, որ հայ-չինական հարաբերություններն ունեն մեծ ապագա, կողմերը հատկապես կարեւորել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է այս տարվա աշնանը Պեկինում: Նրանք գոհունակությամբ նշել են, որ տնտեսության որոշ ոլորտներում արդեն իսկ հաջողությամբ իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |