ՋՈՆ ԷՎԱՆՍ. ՌԵԺԻՄԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 5 սեպտեմբերի 2005 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը նշել է, որ ԱՄՆ-ն չի դիտարկում ռեժիմի փոփոխությունը որպես անհրաժեշտ պայման Հայաստանի ժողովրդավարացման համար եւ առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի խորհրդարանական ընտրություններ-2007 եւ նախագահական-2008 Հայաստանում լինեն ազատ եւ արդար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ջ.Էվանսը կրկին հաստատել է ԱՄՆ աջակցությունը սահմանադրական բարեփոխումների փաթեթին: «Հայաստանում ներկայումս հնարավորություն կա իրագործելու անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները»,-նկատել է դեսպանը: «Մենք չենք փորձում մատնանշել հայ ընտրողներին, թե ինչպես քվեարկել: Միակը, որ մենք ասում ենք, հետեւյալն է.դա կարեւոր խնդիր է, որն արժանի է ընտրողների ուշադրությանը եւ Ազգային ժողովում պատասխանատու քննարկման»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը: Դեսպանը համաձայն չէ ընդդիմության կարծիքի հետ, չի կիսում նրա մտահոգությունը, որի համաձայն սահմանադրական բարեփոխումները տեսականորեն հնարավորություն կտան Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել նախագահի պաշտոնի համար: «Բավականին հեղինակավոր մարդիկ հավաստիացրել են ինձ, որ դա անիրական հեռանկար է»,-նկատել է դեսպանը: Այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե հանրաքվեն նոյեմբերին խախտումներով անցնի, դեսպանը պատասխանել է. «Աշխարհի հենց այս մասում լրջագույն դասերից մեկը եղավ այն, որ եթե ընտրությունները կեղծվում են, ապա դա կարող է հանգեցնել տարբեր խնդիրների, որոնք իրենց արտացոլումն են գտնում փողոցներում: Եվ դրա վկաները մենք դարձանք որոշ երկրներում: Այդ դասերը պետք է հաշվի առնի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ այս տարածաշրջանի բոլոր երկրները: Մարդիկ ակնկալում են արդար եւ ազնիվ ընտրություններ, եւ ԱՄՆ-ն նույնպես դա է ցանկանում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |