ՀԱՅԱՍՏԱՆԸ 200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԱՄՆ-ԻՆ` «ԿԱՏՐԻՆԱ» ՓՈԹՈՐԿԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը իր պահուստային ֆոնդից հանրապետության արտգործնախարարությանն է հատկացրել 200 հազար դոլար: Միջոցները կհատկացվեն Նոր Օրլեանի (ԱՄՆ) «Կատրինա» փոթորկից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը ավելի վաղ հայտարարել էր, թե փոթորկի առաջին օրվանից Հայաստանի արտգործնախարարությունը հանձնարարել է Վաշինգտոնում իր դեսպանությանը տեղեկացնել ԱՄՆ իշխանություններին, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցույց տալ եւ մասնակցել փրկարարական աշխատանքներին: «Հայաստանը անպայման կցուցաբերի, թեեւ համեստ չափերի, օգնություն ԱՄՆ-ին, ինչպես նյութական, այնպես էլ տեխնիկական բնույթի»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---