Ր. Հովհաննիսյանը ժողովրդի հաղթանակն ընդունելու համար Ս. Սարգսյանին մինչև վաղը ժամանակ է տալիս 19 փետրվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Ես Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահն եմ: Ես երբեք պաշտոնների չեմ ձգտել, բայց դա այդպես է»: Այս հայտարարությամբ սկսեց լրագրողների հետ հանդիպումը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ չնայած որ նախապես մամուլի ասուլիս էր հայտարարված, բացի լրագրողներից Ազատության հրապարակում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև վաղը ժամը 5-ը ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը: «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե մինչև վաղը դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է՝ դիմի դատարան պահանջելով ձայների վերահաշվարկ: Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննսիյանը լրագրողների հետ հանդիպել է այն վայրում, որտեղ 2 տարի առաջ հացադուլ էր անում: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |