Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը փետրվարի 26-28-ը կշարունակի այցերը գյուղեր և քաղաքներ 24 փետրվարի 2013 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վաղը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնելու է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ հայտարարությունից մեկ ժամ անց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի է հրավիրում, որի ժամանակ, ինչպես ինքն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին հայտարարեց, պատասխաններ է հնչեցնելու: «Սա ՀՀ իշխանությունների և այդ հանձնաժողովի ճշմարտության պահն է, թող լավ մտածեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ Շիրակի մարզպետը, Արմավիրի քաղաքապետն արդեն հրաժարական է տվել, հրաժարական է տալու նաև Վանաձորի քաղաքապետը: «Մեկ առ մեկ ժողովրդին հրաժարական են ներկայացնելու մարզպետները, քաղաքապետները, ովքեր այս տարիներին մեզ թալանել են: Այդ փոքր մարդիկ ընկնելու են իրենց աթոռներից ու գահ է բարձրանալու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին»,- հայտարարց նա: «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավքը Երևանում տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 17:00-ին, իսկ մինչ այդ իր թիմը շրջելու է մարզերում: «Ամսի 26-ին կշարունակենք իրավունքի, ժպիտի, բարևի հեղափոխությունն ու ես այդ բարևը կտանեմ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ: Ամսի 26-ին, ժամը 11.00-ին՝ Արմավիր, 11.45՝ Մեծամոր, 12.30՝ Էջմիածին, 13.30՝ կեղծիքների կենտրոն՝ Մասիս 14.30՝ պատժի կենտրոն՝ Արտաշատ, 15.30՝ Արարատ, 16.30՝ Սուրենավան, 17:30՝ Արենի, 18:15՝ Եղգնաձոր, 19:00՝ Վայք»,- ասաց նա: Փետրվարի 27-ին «Ժառանգության» թիմը կշարունակի այցերը՝ ժամը11:00- ին Ագարակ, 12:00-ին՝ Մեղրի, 14:00-ին՝ Քաջարան, 15:00-ին՝ Կապան, 17:00-ին՝ Գորիս, 18:30՝ Սիսիան:Փետրվարի 28-ին ժամը 11:00-ին «Ժառանգության» թիմը կլինի Չարենցավանում, 12:00-ին՝ Բյուրղավանում, 13:00-ին՝ Նոր Հաճնում, 14 00-ին՝ Աբովյանում: «Խաղ չկա, ճար չկա, մեր հաղթանակն է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |