ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ27 սեպտեմբերի 2005 - 09:25 AMT PanARMENIAN.Net - «Սկսած 1994 թվականից, մենք անընդմեջ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եղել են պահեր, երբ մենք մոտ ենք եղել խնդրի լուծմանը, սակայն ինչ որ բան այնպես չի ընթացել եւ բացասաբար է անդրադարձել բանակցային գործընթացի վրա»,- Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է բանակցային գործընթացի ակտիվացումը եւ ավելացրել, որ որոշակի հույս կա խնդրի լուծման ուղղությամբ: Իր հերթին, Ֆինլանդիայի ղեկավարը հայտարարել է, որ եթե կողմերը համաձայնության գան, ապա հակամարտության տարածաշրջանում հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում: Տարյա Հալոնենը նշել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման համար միջազգային հանրության կողմից կատարվելիք աշխատանքի մեծ ծավալը: Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին` Ռ.Քոչարյանը հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի նախագահի այցը երկկողմ համագործակցության զարգացման խթան կդառնա: «Մեր հարաբերությունները կարող են զարգանալ Եվրամիության համատեքստում, եւ հույս ունեմ, Ֆինլանդիան օժանդակություն կցուցաբերի Հայաստանի եւ ԵՄ համագործակցությանզարգացման հարցում, հատկապես` հաշվի առնելով այն փաստը, որ հաջորդ տարի Ֆինլանդիան կնախագահի Եվրամիությունում»,- եզրափակել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է |