ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ներկայությունը Հայաստանում ՀՀ անվտանգության բաղադրամասն է: Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարը կտրուկ հերքել է այն կարծիքը, որ ռուսաստանյան ռազմական ներկայությունը պարտադրում է Հայաստանին: «Ոչ ոք ոչ մեկին չի պարտադրում, մենք ինքներս շահագրգռված ենք ռուսաստաանյան ռազմակայանի ներկայությամբ, քանզի մեր տարածաշրջանը շատ բարդ է, եւ տարածաշրջանի պետությունների միջեւ հարաբերությունները բարդ են»,- նշել է Ռ.Քոչարյանը: Նա նաեւ ավելացրել է, որ տվյալ պահին Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնումը չի քննարկվում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---