ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՋԵՎԱՆՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԻԿԵԱՆ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՔՈՒՅՐ- ՔԱՂԱՔՆԵՐ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Հունաստանի Նիկեա քաղաքում պայմանագիր է ստորագրվել, ըստ որի Իջեւան ու Նիկեա քաղաքները դարձել են քույր-քաղաքներ: Պայմանագիրը ստորագրել են Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Նիկեայի քաղաքապետ Ստելիոս Բենետատոսը: Իջեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը Հունաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել հունահայ համայնքի հետ, այցելել է Հայաստանի դեսպանություն: Հունաստանում Հայաստանի դեսպան Վ.Կաժոյանն ու քաղաքապետ Վ. Ներսիսյանն անդրադարձել են այն հնարավոր միջոցառումներին, որոնք հիմք կծառայեն Իջեւանի եւ Նիկեայի միջեւ գործնականում եղբայրական հարաբերությունների զարգացմանը: Հաջորդ տարի նախատեսվում է Նիկեայի քաղաքապետարանի պատվիրակության այցն Իջեւան:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---