ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՆ-ՈՒՄ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻՑ 10 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ29 սեպտեմբերի 2005 - 08:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում չի նշել, թե անցյալ տարի 10 «Սու-25» մարտական ինքնաթիռները Հայաստանը ստացել է Սլովակիայից: Ա. Աղաբեկյանը սոսկ հաստատել է Հայաստանի զինված ուժերի կողմից ինքնաթիռների ձեռք բերումը: Մինչդեռ, որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարությունը 2004 թվականի հուլիսին սլովակ միջնորդի միջոցով ռուսաստանյան արտադրության 10 «ՍՈՒ-25» ինքնաթիռ է վաճառել Հայաստանին: Վերջերս Հայաստան այցելած բրիտանական ավիացիոն հանդեսի երկու թղթակիցները նույնպես հաղորդել են, թե Հայաստանը Սլովակիայից ինքնաթիռներ է գնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |